ՀՀ ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Հումանիտար կենտրոն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կենտրոն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Անահիտ Մանասյանն ու Քրիսթինե Վայգանդը հետևել են բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Ըստ աղբյուրի՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադության ներքո է:
Նշվում է, որ բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

