Ստեփանակերտում կրկին լսվել են կրակոցներ, հրետանու արկի պայթյուններ

Ստեփանակերտի հարակից տարածքներում, նախնական տվյալներով հրաձգային զինատեսակների (հավանաբար ПК) կրակոցների ձայներ են լսվում։ Ըստ ունեցած տվյալների, սկսվել են կրակոցները 11:37: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը:

Մի քանի րոպեից նա նոր գրառում է արել. «Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել»։