Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հայկական կողմում կորուստներ չկան։