Բաքվից ազդակներ ենք ստացել, որ Ադրբեջանը չի պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը մտահոգ է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության մասին և ընդգծել, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
Նախարարը նշել է, որ իրենք Բաքվից ստացել են, որոշակի հաղորդագրություն, որը ենթադրում է, թե առաջիկայում փոփոխություններ չեն սպասվում։
Նա ընդգծել է․ «Իրանը զգայուն է իր հյուսիսային հարևանների հետ ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ և հաստատում է, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասի զարգացումներին»։

