«Արցախ։ Անավարտ պատերազմ» գիրք-ալբոմի շնորհանդես
«Արցախ։ Անավարտ պատերազմ» գիրք-ալբոմը ներկայացնում է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները՝ արված 44-օրյա պատերազմի օրերից մինչև մեր օրեր, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ ու այս պայմաններում ոչ միայն խախտվում են 120 000 մեր հայրենակիցների բազմաթիվ հիմնարար իրավուքներ, այլև ամեն օր ահագնանում է ցեղասպանության վտանգը՝ որպես մեր թշնամուն հատուկ ձեռագիր:
Գիրք-ալբոմը հրատարակվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ՝ Համազգայինի կենտրոնական վարչության հովանավորությամբ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, Երևանի ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ Աբովյան 64) կկայանա գիրք-ալբոմի շնորհանդեսը:
Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

