«Արցախի անվտանգության ճակատը» նիստ է գումարել

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» Խորհուրդն այսօր գումարել է հերթական նիստը, որի օրակարգում` օգոստոս ամսում կատարված աշխատանքների հաշվետվությունն էր, ինչպես նաև, երկրում ստեղծված իրավիճակի շուրջ մտքերի փոխանակումը:

Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի տարածքային ստորաբաժանումներին միացել են նաև Հադրութի և Շուշիի խմբերը:

Շարժման գործունեության մեջ ճգնաժամն իր սրբագրումներն է անում և խոչընդոտներն էլ հաղթահարվում են ուժերի գերլարումով: Սակայն նման համապատկերում անգամ հենասյունային 8 խմբեր ներկայացրել են 37 ծրագիր, որոնց մի մասն արդեն հաջողությամբ գործարկում է, մյուսները` մշակման և փորձարարական գործարկման մեջ են:

Հանրապետությունում ներքաղաքական ճգնաժամը` սոցիալական անվերահսկելի իրավիճակի խորացմամբ, արտաքին մարտահրավերները` Ադրբեջանի սադրանքներով ու ճնշումներով, այն մարտահրավերն են, որոնք օրվա քննարկման առանցքում էին:

Նիստին հանրային շարժման համակարգող` Ռուբեն Վարդանյանն ամրագրել է այն կարևոր ուղենիշները, որոնք սկզբունքային համաձայնությամբ հռչակվել են Ճակատի գործունեության հիմքում: