Ղրիմի կամրջի երկու հարձակումներին էլ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մասնակցել է. ԱԽՔ քարտուղար

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մասնակցել է Ղրիմի կամրջի վրա ոչ միայն առաջին, այլև երկրորդ հարձակմանը, հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: Տեղեկացնում է kommersant.ru-ն:

«Մեր զինվորականները կասկածի տակ են դնում բազմաթիվ օբյեկտների անձեռնմխելիությունը, որոնք Ռուսաստանում 100 տոկոսով պաշտպանված են համարվել։ Դա նաև Ղրիմի կամուրջն է, որի մասին խոսել են անմիջապես անվտանգության ծառայության ներկայացուցիչները (Ուկրաինա – խմբ.), որոնք մասնակցել են առաջին և երկրորդ դեպքերին (գրոհներ – խմբ.)», – հայտարարել է նա ուկրաինական հեռուստամարաթոնի ընթացքում ցուցադրված հարցազրույցում։