Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Արցախը դարձել էր փոքրիկ եվրոպական երկիր

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Արցախը բացի իր պաշտպանական համակարգից և անվտանգության մակարդակից դարձել էր փոքրիկ եվրոպական երկիր:

Տուրիստները զարմանք էին ապրում,թե ոնց է այդ փոքր չճանաչված երկիրը այդքան զարգացել: Ստեփանակերտի շարժը նման էր զարգացած քաղաքների շարժի իսկ քաղաքի մաքրության առումով շատ նույնիսկ զարգացած երկրների քաղաքներ կնախանձեին: Որոշ թափթփուկներ երբ ասում էին «Շուշին բոմժանոց» էր, նրանք հավանաբար չէին էլ եղել այն ժամանակ Շուշիում ու Արցախը չէին էլ տեսել ուր է հասել և ոնց է զարգացել: Պետք էր ընդամենը ապահովել անվտանգությունը և արցախցիները այն կշարունակեին զարգացնել: Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը օդանավակայան նույնիսկ կառուցեց Արցախում:

Իսկ այսօր բոլոր կորուստներից հետո Ստեփանակերտում ֆլեշ մոբ է ու մարդիկ գրում են SOS, ուզում են փրկվել, քաղաքի լավագույն տրանսպորտը ձին է, դե մնացածը չասեմ բոլորս գիտենք:

 

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից