Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews-ին․ անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը․

«Հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին է խոսել գործադիրի ղեկավարը։

Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի»,- գրել է խոսնակը։