Կիևը զինված ուժերի փորձառու ստորաբաժանումներ է ուղարկել ԼԺՀ-ի Կրեմեննայա շրջան

Ուկրաինան փորձառու ստորաբաժանումներ է ուղարկում ԼԺՀ Կրեմեննայա շրջան՝ պաշտպանական բնագծերն ամրապնդելու համար, գրում է «Նյու Յորք թայմս» թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին։

«Կրեմեննայից մինչև Կուպյանսկ ռազմաճակատում մարտերի խստացման հետ մեկտեղ ուկրաինական ռազմական հրամանատարությունն իր ամենահարգված բրիգադներից ստորաբաժանումներ է ուղարկել՝ կորցրած դիրքերը վերադարձնելու և պաշտպանական բնագծերն ամրապնդելու համար», – ասված է հրատարակչության հաղորդագրության մեջ:

Ըստ այդ շրջանի ստորաբաժանումներից մեկի հրամանատարի՝ մարտերը շատ ծանր են ընթանում։ Ալեքսանդրը հիշել է, թե ինչպես է հունվարին մասնակցել հարձակողական գործողությանը, որի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը առաջ են շարժվել դեպի Կրեմեննայա։ Սակայն այդ ժամանակից ի վեր ուկրաինացիները զրկվել են այդ դիրքերից, իսկ ինքը կորցրել է թոքի մի մասը։

Հրամանատարը հավելել է, որ իր վաշտից, որի կազմում 160 զինվոր է եղել, մինչ օրս կռվում են միայն ութը։ Մյուսները սպանվել են, վիրավորվել կամ պարզապես ուժասպառ են եղել։