Միջազգային հանրությունը, ինչպես Սարաևոյի դեպքում, պետք է վճռական քայլեր ձեռնարկի ԼՂ շրջափակումը դադարեցնելու համար․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության՝ արդեն 226 օր ապօրինի շրջափակմանը։

«Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Միջազգային հանրությունը, ինչպես Սարաևոյի դեպքում, պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն. խմբ) շրջափակումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։