Արցախում տնային կենդանիների խնամքը՝ պարենային ճգնաժամի պայմաններում (տեսանյութ)

Հատկապես պարենային ճգնաժամի պայմաններում, շատերի համար անհաղթահարելի խնդիր է դարձել տնային կենդանիների խնամքը: Ոմանք գերադասում են պարզապես ազատ արձակել իրենց տնային կենդանիներին՝ նրանց խնամելու և կերակրելու հնարավորություն չունենալով: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

Լուսանկարիչ Նարինե Կարապետյանը առանձնացրել է նրանց, որոնք հակառակ դժվարություններին, շարունակում են կենդանիների խնամքը, հաճախ իրենց մի կտոր հացից նաև նրանց բաժին հանելով: