Արցախում աղբահանությունն իրականացվում է շաբաթը մեկ անգամ (տեսանյութ)
Շարունակվող շրջափակման և վառելիքի սղության հետ կապված, Ստեփանակերտի համայնքային կյանքի կազմակերպումն ու կառավարումը՝ արդեն լուրջ մարտահրավերներ ունի: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրային Հեռուստատեսությունը:
Հատկապես ամռան տարեշրջանում՝ զգալի են բազմաթիվ խնդիրներից մեկի հետևանքները: Խոսքը աղբահանության մասին է: Մայրաքաղաքի մի շարք հատվածներում, աղբահանությունն արդեն իրականացվում է ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ շաբաթը մեկ անգամ: Հաշվի առնելով ներկա իրողություններն ու աշխատելու հնարավորությունները՝ չի բացառվում, որ ստիպված լինեն վերանայել անգամ առանց այն էլ խստացված գրաֆիկը:

