Երևանում աշխատանքի են հրավիրում տրոլեյբուսի վարորդների

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից։

Ընկերությունը կազմակերպում է տրոլեյբուսի վարորդի անվճար դասընթաց, որին մասնակցելու համար կարող են դիմել 21 տարին լրացած բոլոր ցանկացողները՝ անկախ սեռից։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-443400 հեռախոսահամարով: