Սակավաջրությամբ պայմանավորված՝ փոխվել է ջրաբաշխման գրաֆիկը
Արցախի «Ջրամատակարարում» ՓԲԸ հայտարարություն տարածել՝ Այգեստան համայնքի ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված․ «Այգեստանի հարգելի՛ բնակիչներ, «Ջրամատակարարում» ընկերությունը հայտարարում է, որ այսուհետ համայնքի ջրամատակարարումը կիրականացվի հետևյալ գրաֆիկով.
- առավոտյան ժամը 06:00-12:00
- երեկոյան ժամը 18:00-23:00
Նման գրաֆիկով ջրաբաշխումը պայմանավորված է սակավաջրությամբ, քանի որ խմելու ջուրն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով:
«Ջրամատակարարում» ՓԲԸ-ն հայցում է Ձեր ներողամտությունը և հորդորում խնայողաբար օգտագործել մատակարարվող ջուրը»,- նշված է հայտարարության մեջ:

