Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

