ՌԴ նախագահն Ուզբեկստանի նախագահին տեղեկացրել է ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:
«Նախագահն իր զրուցակցին տեղեկացրել է իրավիճակի մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։
Դրանից հետո ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։

