Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, «սպասվում են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ելույթներ»։

Բացի այդ, Բայրամովը կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին: