Առաջին միջուկային մարտագլխիկներն արդեն Բելառուս են հասցվել. ՌԴ նախագահ

Միջուկային մարտագլխիկների առաջին խմբաքանակը, որոնք նախատեսվում է տեղադրել երկրի տարածքում, առաքվել է Բելառուս։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք մարտավարական զինատեսակների մի մասը կտեղափոխենք Բելառուսի տարածք։ Առաջին միջուկային լիցքերն արդեն հասցվել են Բելառուսի տարածք։ Այս աշխատանքները կավարտենք մինչև ամառվա վերջ։ Սա զսպման տարր է»,- ասաց նա: