Իմ հրեա ընկերներն ասում են, որ Զելենսկին հրեա չէ, այլ հրեա ժողովրդի խայտառակությունը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում ելույթից հետո, պատասխանելով հաղորդավարի հարցերին, խոսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասին, գրել է Ъ-ը։
«Իմ հրեա ընկերներն ասում են, որ Զելենսկին հրեա չէ, այլ հրեա ժողովրդի խայտառակությունը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
«Նա իր գործողություններով ծածկում է այդ հրեշներին՝ նեոնացիստներին»,- հավելել է Պուտինը՝ պատասխանելով մեկ այլ հարցի։
Հունիսի 13-ին Վլադիմիր Պուտինը Կրեմլում սպաների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկու մասին ասել էր. «Ընդհանրապես զարմացած եմ. որպես մարդ, որի երակներում հրեական արյուն կա, որը ղեկավարում է Ուկրաինան, ինչպես կարող է աջակցել նեոնացիստներին։ Ես դա ուղղակի չեմ հասկանում»:

