Աշոտյանից վերցվել է նրա կենսաչափական անձնագիրը՝ օտարերկրյա վիզաներով․ փաստաբան

Արմեն Աշոտյանը իրեն մեղավոր չի ճանաչում, այս ամենը համարում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում: Այս մասին գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Արմեն Աշոտյանը օգտվել է լռության իրավունքից, պնդելով նախկինում նույն գործով որպես վկա տված իր ցուցմունքները:

Արմեն Աշոտյանից վերցվել է նրա կենսաչափական անձնագիրը՝ օտարերկրյա վիզաներով»,- ավելի ուշ նշել է նա: