ԱԺ-ում ընթանում է 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումը. Մասնակցում է նաև Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հունիսի 5-ին շարունակվում են ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներ:
Հանձնաժողովների համատեղ առաջին նիստի օրակարգում է արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներին վերաբերող հարցերը: Զեկուցողներն են՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը:
Ժամը 13-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեն եվրոպական ինտեգրման վերաբերյալ հարցերը: Զեկուցողներ՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան: Հրավիրված է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

