Հերթական բացահայտումը. Օրգովի բնակչի ճամպրուկում հայտնաբերվել է «սուբուտեքս» թմրամիջոցի 900-ից ավելի հաբ (տեսանյութ)
Աշտարակի ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օրգով գյուղի մի բնակիչ մաքսանենգ ճանապարհով ներկրում է թմրանյութ և դրանք իրացնում:
ՊԵԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 22-ին ժամը 15.30-ի սահմաններում Օրգով գյուղում 56-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած ծանրոցում հայտնաբերվեցին բուպրենոֆին տեսակի թմրանյութ պարունակող սուբուտեքսի 860 ամբողջական և 47 վնասված հաբ:

