Գլոբալ խաղատախտակի համար կարևորը ոչ թե հայ ժողովրդի ապագան է, այլ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն ու Իրանին օղակի մեջ վերցնելն է

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«ՀՀ գլխավոր դավաճանի ասուլիսին զուգահեռ, Երևանում ամերիկյան դեսպանատունը հայտարարեց ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու բարձրաստիճան ներկայացուցիչների ժամանման մասին։ Ըստ հայտարարության` ՀՀ բարձրաստիճան դավաճանների հետ հանդիպման նպատակով, Հայաստան են ժամանել ԱՄՆ ՊՆ գեներալ-մայոր Կիտ Ֆիլիպսը և Պատրիկ Պրայորը:

ԱՄՆ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալ ծառայողներն ի՞նչ համագործակցության մասին են պատրաստվում խոսել Հայրենիքը հանձնելու պատրաստ բարձրաստիճան դավաճանների հետ: Նկատի ունենալով Նիկոլի հայտարարությունը, որն ուղղված է Արցախը հանձնելուն, հետևաբար նաև Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուն, ապա բավական հետաքրքիր է, թե ի՞նչ հետևանքների կհանգեցնի այս այցը։

Կա մտավախություն, որ ՀՀ դավաճանության (կառավարության) ղեկավարը, խաղաղության դրոշակը ձեռքին` Հայաստանը կարող է վերածել երկրորդ Ուկրաինայի: Գլոբալ շահերի տեսանկյունից հոգ չէ, որ հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը ոչ միայն ավերակների կվերածվեն` ինչպես Ուկրաինան, այլև կարող են ամբողջովին զոհաբերվել: Սակայն գլոբալ խաղատախտակի համար, այս պահին, կարևորը ոչ թե հայ ժողովրդի ապագան է, այլ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն ու Իրանին օղակի մեջ վերցնելն է:

«Սասնածռերի» աչքը լույս:

Հ.Գ.

Ի դեպ` Վրաստանի կառավարությունն առայժմ կարողանում է խուսափել այդ հեռանկարից»: