Էբրահիմ Ռաիսին ընդգծել է մուսուլմանական և հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հաստատել է հարևան մուսուլմանական երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու իր աշխատակազմի արտաքին քաղաքականության նպատակաուղղվածությունը, տեղեկացնում է Mehr-ը։
Կիրակի ելույթ ունենալով նախարարների աշխատակազմի նիստում, Իրանի նախագահը հիշեցրել է Իսլամական հեղափոխության առաջնորդի նկատողությունների մասին, որ նա արել էր դեսպանների և արտգործնախարարության պաշտոնյաների հետ երեկվա հանդիպման ժամանակ և կրկին ընդգծել է մուսուլմանական, հարևան և բարեկամական երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Ռաիսին ընդգծել է, որ ոչ միայն արտգործնախարարությունը, այլև բոլոր գերատեսչությունները պետք է զբաղվեն այս հարցով։

