Արցախում սոցիալական ցանցերին հասանելիությունը վերականգնվել է․ «Ղարաբաղ Տելեկոմ»

Արցախի Հանրապետությունում Facebook, Messenger, Instagram, WhatsApp հավելվածներին հասանելիությունն այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան վերականգնվել է։ Այս մասին հայտարարել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության զանգի կենտրոնի հերթափոխի մասնագետ Էդգար Սարգսյանը։

«Այս պահին հավելվածներն աշխատում են։ Խնդիրը զուտ տեխնիկական բնույթ է կրել։ Այն առաջացել է հենց մատակարար ընկերություններից և ազդել է մյուս օպերատորների վրա ևս»,- նշեց նա։

Երեկ երեկոյան կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը  տեղեկացրել էր, որ Արցախում արգելափակված են Facebook և Instagram սոցիալական ցանցերը։