Փաշինյանը մեկնել է Իսլանդիա

Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն:

Մայիսի 16-17-ին վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին:

Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: