«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»․ «Ապագա» հիմնադրամը ուսումնական նոր ծրագիր է սկսում
«Ապագա» բարեգործական հիմնադրամն սկսել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական նոր ծրագիրը, որի նպատակն է աջակցել ուսանողներին մասնագիտական զբաղվածություն ունենալու հարցում:
Ծրագրին կարող են դիմել 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությամբ ուսանողները՝ հաշվապահ, տնտեսագետ, ճարտարագետ, տվյալագետ և միջմշակութային հաղորդակցություն։
Ծրագրի շրջանակում ուսանողները մեկ տարվա ընթացքում հնարավորություն կունենան ՝
Յուրաքանչյուր ամիս մասնակցել 24-ժամյա դասընթացների, որոնք կանցկացնեն տարբեր կազմակերպությունների թոփ մենեջերներ՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան,
Կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն,
Հենց կազմակերպության ներսում յուրացնել կարևոր գործառնական հմտություններ,
Ծրագրի ավարտին ունենալ իրենց մասնագիտությամբ հիմնական աշխատանք։
Համապատասխան մրցույթն անցած և ծրագիր ընդգրկված ուսանողների համար կիրականացվի նաև մեկ տարվա վարձավճարի 80%-ի ֆինանսավորում։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել CAMPUS հավելվածում (կարելի է գրանցվել նաև անձնական էլ․ փոստի հասցեով) և ուղարկել մասնակցության հայտ info@apagafoundation.am հասցեին՝ թեմա հատվածում նշելով՝ «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիր:
Հայտերի ընդունման ժամկետը 2023-ի մայիսի 31-ն է։
Հայտը պետք է ներառի հետևյալ տվյալները՝
Անուն, ազգանուն, կուրս,
Համալսարանի կողմից հաստատված վերջին երեք տարվա միջին որակական գնահատականի (ՄՈԳ) արդյունքները,
Հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։
Առաջին փուլն անցնելու դեպքում դիմորդն էլ․փոստով կստանա կոդեր քննական հատվածին մասնակցելու համար, որն անցկացվելու է անգլերենի իմացության, տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 11 900 400, +374 41 900 405 հեռախոսահամարներով։
Կընդունվեն միայն այն ուսանողների հայտերը, որոնք գրանցված կլինեն CAMPUS հավելվածում։

