Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը

Ռուսական ավիաընկերությունները կարող են չվերթներ իրականացնել Վրաստանի օդային տարածքով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մանրամասնելով, որ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հանել է սահմանված արգելքը։

Նույն աղբյուրը նշում է, որ չեղարկվել է Վրաստանի հետ գործող վիզային ռեժիմը։ Վրաստանի քաղաքացիներից վիզա կպահանջնվի միայն այն դեպքերում, երբ ՌԴ-ում մնալու են 90 օրից ավելի և աշխատելու են։