Իրանը 1 շաբաթվա ընթացքում կալանել է 2-րդ ամերիկյան նավթատար լցանավը
Իրանը Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է կալանել, որը երկրորդ նման միջադեպն է տարածաշրջանում մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին գրել է Al Jazeera-ն։
Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմը և իրանական լրատվամիջոցները չորեքշաբթի հաստատել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը բանուկ ջրային ճանապարհին կանգնեցրել են տանկերը:
5-րդ նավատորմի կողմից թողարկված տեսանյութում երևում է, որ ԻՀՊԿ-ի մոտ մեկ տասնյակ նավեր մոտենում են տանկերին: ԱՄՆ-ը հայտարարել է, որ լցանավը «ապօրինի զավթման» ժամանակ ստիպված է եղել հետ շրջել դեպի Իրանի տարածքային ջրեր:
ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելիս առգրավել է Պանամայի դրոշով «Նիովի» անունով նավթատարը։
Իրանի դատական համակարգի Mizan լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանի դատախազը հայտարարել է, որ առգրավումը դատական կարգի արդյունք է եղել՝ հայցվորի բողոքից հետո:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անմիջապես չի հաստատել նավի անունը կամ ինչու է այն կանգնեցվել:
Իրանական IRNA գործակալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում օտարերկրյա նավթատար լցանավ են կալանել:
IRNA-ն նաև գրել է, որ ամերիկյան հողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ լցանավը Դուբայից մեկնելիս էր եղել ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգիստ։
Ապրիլի 27-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերն Օմանի ծոցում կալանել էին ևս մեկ նավթատար լցանավ, որը 5-րդ նավատորմը որակեցշլ էր որպես միջազգային իրավունքի խախտում և «սպառնալիք ծովային անվտանգությանն ու համաշխարհային տնտեսությանը»:
Իրանական կողմն իր հերթին հայտնել էր, որ Թուրքիայի կողմից շահագործվող, չինական «Advantage Sweet» լցանավը, որը մեկնում էր Տեխասի Հյուսթոն ու տեղափոխում էր քուվեյթյան հում նավթ ամերիկյան Chevron Corp ընկերության համար, բախվել է իրանական նավին, որի հետևանքով անձնակազմի մի քանի անդամներ անհայտ կորել ու վիրավորվել էին:
Իրանը նաև հայտնել էր, որ Advantage Sweet-ը, որն ուներ անձնակազմի մոտ երկու տասնյակ հնդիկ անդամ, անցել է Հորմուզի նեղուցով ու փախել դեպքի վայրից՝ չնայած բազմիցս զգուշացումներին:

