Մահացել է համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս նկարիչ-մոդելավորող, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Վալենտին Յուդաշկինը։ Այս մասին հայտնում է Ռուսական առաջին ալիքը։
«Ցավալի լուր։ Վալենտին Յուդաշկինը մահացել է։ Այդ մասին հայտնել է նրա կինը։ Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ։ Նրա հանդերձանքները կրել են շոու բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, ցուցադրությունները միշտ մեծ ուշադրություն են գրավել»,- նշված է Առաջին ալիքի կայքում։
Յուդաշկինը տառապում էր ծանր հիվանդությամբ, 2016 թվականին նրան երիկամի քաղցկեղ էին ախտորոշել։
Նա մտերիմ էր ռուսական էստրադայի մադոննա Ալլա Պուգաչովայի հետ։ Մարտին նա կնոջ հետ մեկնել էր Իսրայել՝ տեսակցելու մորը և Պուգաչովային

