Դե հիմա ձեզ տեսնեմ, նիկոլական երեսփոխաններ

Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանության դատապարտման, 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հանցագործ քայլերի ու բայրաքթարների, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Մեծ-մեծ ԱԺ-ում խոսելով չէ։

Պետական մտածողություն ունենալու պարագայում պարտավոր եք խոսել այդ հարցերի մասին։

Հ.Գ. Որպեսզի չասեք, թե եթե դու լինեիր ՔՊ-ի փոխարեն, ի՞նչ կխոսեիր Թուրքիայում՝ հիշեցնեմ, որ 2018-ի հոկտեմբերին Անթալիայում Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ ուղիղ եթերում խոսել եմ և Հայոց ցեղասպանության դատապարտման, և Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին։

Դե հիմա ձեզ տեսնեմ, նիկոլական երեսփոխաններ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից