ՌԴ ՊՆ-ն նոր փոխնախարար ունի

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոնում նշանակվել է գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կուզմենկովը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ռոսգվարդիայի փոխհրամանատարի պաշտոնը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մինչև այս այդ պաշտոնը զբաղեցնում էր Միխայիլ Միզինցևը, որը նշանակվել էր 2022 թվականի սեպտեմբերին։

Ալեքսեյ Կուզմենկովը 2019 թվականից զբաղեցնում էր Ռոսգվարդիայի փոխհրամանատարի պաշտոնը։ Մինչ այդ նա պատասխանատու էր Հարավային զինվորական օկրուգի նյութատեխնիկական ապահովման համար՝ զբաղեցնելով օկրուգի հրամանատարի տեղակալի պաշտոնը։