Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները․ ԵԺԿ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն այսօր թվիթերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«ԵՄ ամենամեծ և իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), ով 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ.

«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։

Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։

Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»»,- գրել է Աշոտյանը։