Քերոբյանը մաքրել է Թումոյի այգին

Այսօր մասնակցել եմ Green Green կազմակերպության կողմից Հայաստանում առաջին անգամ անցկացված Clean & Green Fest էկոփառատոնին, որի ընթացքում մաքրման աշխատանքներ ենք իրականացրել Թումոյի այգու տարածքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ նախորդ տարի այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակներում մեր կատարած աշխատանքները լայն արձագանք են ստացել։ Հուսով եմ աստիճանաբար այս նախաձեռնությունը համակարգված բնույթ կստանա և մենք վերջապես կձերբազատվենք աղբի կուտակումներից»,- նշել է նա։