Թրամփը խոստացել է դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը ընտրություններում հաղթելուց հետո
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 2024 թվականի ընտրություններում իր հաղթանակի դեպքում Ուկրաինայի հակամարտությունը լուծել նախքան Սպիտակ տուն մտնելը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Ֆլորիդայում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պետք է կարգի բերենք մեր քաղաքները և շատ բաներ անենք, նույնիսկ նախքան ես կհայտնվեմ Օվալաձև աշխատասենյակում։ Նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո ես կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրեշավոր պատերազմը», – հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ նա արդեն խոստացել էր, որ կկարողանա դադարեցնել արյունահեղությունը 24 ժամվա ընթացքում՝ զանգահարելով Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն:

