Վրաստանի հատուկ ծառայությունը ձերբակալել է ԻՊ խմբավորման առաջնորդին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի քաղաքացի Մալխաս Պակսաշվիլուն, որը Սիրիայում կռվել է Իսլամական պետության կողքին։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պակսաշվիլին կալանավորվել է դատարանի որոշումով, նրան համարում են ԻՊ խմբավորման առաջնորդներից մեկը։

Հետաքննության տվյալներով՝ Պակսաշվիլին Սիրիայում է 2013 թվականից։ Ենթադրվում է, որ 2013-2015 թթ. Պակսաշվիլին եղել է Կեսար և Ցիսկարա Տոխոսաշվիլիների «ռազմական էմիրների» խմբի անդամ։ Տոխոսաշվիլի եղբայրներն արդեն ձերբակալվել են իրավապահների կողմից։

«Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության կամ օտարերկրյա պետության կողմից վերահսկվող ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու կամ ահաբեկչական գործունեությանն աջակցելու» հոդվածով ԻՊ-ի նախկին գրոհայինին սպառնում է 10-17 տարվա ազատազրկում։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Վրացական ԽՍՀ ՊԱԿ-ի իրավահաջորդն է։ Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր Ստավրոպոլի երկրամասում ԻԳ-ի աջակցի ձերբակալության մասին։ Տղամարդը ահաբեկչություն էր նախապատրաստում: