Ստամբուլի նահանգապետարանը արգելել է Ցեղասպանության հիշատակի արարողությունը

Ստամբուլի նահանգապետարանը կրկին արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, Ստամբուլի նահանգապետարանը մերժել է նախաձեռնող խմբի հայտը Քադըքյոյում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառում իրանակացնելը։