Բրավո, Չինաստան. Պեկինում Մակրոնի լուսանկարը ծիծաղ է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում
«Թվիթեր»-ի օգտատերերին ծիծաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի լուսանկարը, որն արվել է Պեկինում ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:
Մեկնաբանների ուշադրությունը գրավել է կլոր սեղանի շուրջ նստած քաղաքական գործիչների մեծ հեռավորությունը։ Նրանք հեգնանքով նշել են, որ այդ դեպքում կարելի էր յոլա գնալ նաև տեսակոնֆերանսով։
Շատերը հիշել են Չինաստանի առաջնորդի վերջերս Մոսկվա կատարած այցը: Այն ժամանակ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրույցի ժամանակ նստած էին բավական մոտ:
«Կրկնակի նվաստացում եվրոպացիների համար։ Այ, եթե Պուտինը Պեկին գար, լրիվ այլ խոսակցություն կլիներ», – նշել է օգտատերերից մեկը։
«Նույն հաջողությամբ կարող էին տեսակոնֆերանս անցկացնել։ Իզուր են գումար ծախսել ավիափոխադրումների վրա»,- եվրոպացի քաղաքական գործիչներին ծաղրել է մեկ այլ օգտատեր։

