Իրենք միայն մտածում են` էլ ինչ անեն, որ ավելի շատ փող ունենան, թեկուզ երկիր ծախելով

Հասարակության որոշ հատված այս իշխանություններից այլևս որևէ դրական փոփոխության չի սպասում` սոցիալ֊տնտեսական բարելավումների հարցերում, իսկ մեծ մասն էլ գտնում է, որ այս իշխանությունները չեն կարողանում ապահովել երկրի անվտանգությունն ու քաղաքացիների պաշտպանությունը։

Սրանց օրոք ամեն ինչ այնքան է թանկացել, որ մարդիկ հազիվ են կարողանում իրենց աշխատավարձերով կամ կենսաթոշակներով գոյատևել։ Ամեն ինչն է թանկացել, ներառյալ` ուսում, բժկություն, բնակարաններ, լույս, գազ, ջուր։ Ամեն բան հասնում է աստղաբաշխական թվերի, բայց իրենք միայն մտածում են` էլ ինչ անեն, որ ավելի շատ փող ունենան, թեկուզ երկիր ծախելով։

Անվտանգության խնդիրը դարձել է գոյության խնդիր։ Մենք կանգնած ենք գոյության խնդրի առջև, որովհետև մեր աչքի առջև այրվում են զինվորներ, անընդհատ տեղի են ունենում նոր զիջումներ, սահմանամերձ գյուղերը դարձել են ուղիղ սահման, այդ գյուղերի բնակիչները պաշտպանված չեն, ամեն վայրկյան նրանց վտանգ է սպառնում, հակառակորդը առիթը բաց չի թողնում նոր տարածքներ օկուպացնելու համար, իսկ այս իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգից` ժողովրդին նետելով ցեղասպանվելու։

2018 թվականին Նիկոլը փողոցներով շրջելիս բղավում էր` «Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե արևմտյան Ադրբեջանը», բայց արի ու տես, որ Նիկոլի համար լրիվ հակառակն է, նա ՀՀ-ն համարում է արևմտյան Ադրբեջան, այլապես ինչո՞ւ պետք է նպաստեր հակառակորդի առաջխաղացմանն ու լավ իմանալով նրա ցեղասպան քաղաքականության մասին` ամեն հարմար առիթի խոսեր խաղաղությունից։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից