Արցախում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները հրադադարի խախտման երկու դեպք են արձանագրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում.
Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում, հայտնում է ՌԴ ՊՆ այսօրվա տեղեկատվական տեղեկագիրը։
Խաղաղապահները Հայաստանից Ստեփանակերտ են ուղեկցել նաև մարդասիրական բեռներով ևս մեկ ավտոշարասյուն։


