«Հպարտ» քաղաքացիները մտածում են, թե իրենք են բերել նիկոլին իշխանության, թե իրենք «իշխանափոխություն» են կատարել․ Թերեզա Մխիթարյան

Հպարտ քաղաքացիները մտածում են, թե իրենք են բերել նիկոլին իշխանության, թե իրենք «իշխանափոխություն» են կատարել:

Եվ ինչպե՞ս կարող է ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ բերած իշխանությունը վատը լինել: Դրա համար, ուզում է «իրենց բերած» իշխանությունը Սևանա լիճը հանձնի , միևնույն է, «ամենալավն է»:

Հպարտությունը չի թողնում, որ հասկանան , որ իրենք այդ իշխանափոխության գործում պետք է միայն մի փոքր թատրոնի ու շոուի մաս կազմեին՝ երգեին, գոռային, խորոված ուտեն , քայլեին : Հպարտ քաղաքացին միայն շոու ապահովողն էր այդ արդեն որոշված գործի մեջ :

Հայաստանի թշնամիները արդեն ամեն ինչ գծել էին, պլանավորել էին, թե ով պետք է գնա, ու ով պետք է գա:

Եթե աշխարհի տերերի ՝ գլոբալիստների կողմից հրաման եկած չլիներ իշխանությունը զիջելու, ուզում է 1000 նիկոլ դուրս եկած լինեին , մի քիչ ջրով բոլորին կքշեին էդտեղից:

Չի հասկացել, որովհետև հպարտ է , իսկ հպարտները կույր են լինում , իսկ կույրերը հեշտ են խաբվում:

Հենց այդ պատճառով է , որ նիկոլները եկած օրվանից մարդկանց «հպարտություն» (ի դեպ, ամենամեծ մեղքն է ) են ներշնչել, որովհետև նիկոլի տերերը գիտեն , որ հպարտ մարդը կույր է լինում :

Երկրորդ խնդիրը, որն ունի Հպարտ Քաղաքացին, այն է, որ եթե ինքը ընդունի, որ սխալվել է նիկոլին պաշտպանելիս, պետք է նաև ընդունի, որ մաս է կազմել և նաև մեղավոր է Հայրենիքի դավաճանության մեջ: Իրականում դա շատ դժվար բան է ու շատ ընտրություն էլ չկա ….

Կամ հպարտությունդ պաշտպանելով շարունակում ես գնալ սխալ ճանապարհով, ու էդ ժամանակ չարի շղթան շարունակվում է ու միայն դժբախտություններ է բերում ՝ Հայրենի տարածքներ ենք կորցնում, երիտասարդ տղաներ են այրվում քնած տեղը , Սուրմալուի շենքն է պայթում …հղի կնոջ են վրաերթի ենթարկում: Չարը ոչ մի անգամ՝ ոչ մի դեպքում, ոչ մեկին լավ օրեր չի բերում , միայն դժբախտություններ է բերում:

Կամ մարդը կտրում է չարի շղթան .

  1. Ներողություն է խնդրում. «Կներեք, Հայրենիք ջան, զինվորներ ջան, հարևան ջան, բարեկամ ջան … կներեք, մեեեծ սխալ եմ գործել …»
  2. Բայց դա հերիք չի…. Ներողությունից բացի պետք է մեծ ցավ զգաս կատարածդ սխալի համար , մարդու սիրտը պետք է ցավա , որ ինքը չարի գործիք է դարձել ու դավաճանների է պաշտպանել ….
  3. Երրորդը ՝ բարի գործ անել Հայրենիքի համար. հազար ձև կա ….

Էս 3 քայլերով հնարավոր է սատանայի գործին խփել , չարը հաղթել, ներողություն խնդրել , խորը ցավ զգալ կատարած վատ բանի համար և բարի գործ անել ….

Ուրիշ ձև չկա չարին հաղթելու …. չարի շղթան կտրելու ։ Հպարտությունից հրաժարված մի մարդ հերիք է , որ մի գյուղի պատմություն փոխվի ….

 

Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից