Նիկոլը Հայաստանը դարձրել է Արևմուտքի, Թուրքիայի ու ՌԴ-ի միջև առք ու վաճառքի առարկա

Նիկոլը Հայաստանը դարձրել է Արևմուտքի, Թուրքիայի ու ՌԴ-ի միջև առք ու վաճառքի առարկա։

Միաժամանակ բոլորի հետ բազար է անում։

Չի բանակցում, այլ հենց բազար է անում։

Միջազգային բրոկերներին բոլորին «հա» է ասում. արդյունքում «բրոկերները» կամ Հայաստանի ներսում կռիվ-կռիվ են անելու, կամ ամեն մեկն իր փայը Հայաստանից վերցնելու է։

Իսկ Արցախըց վաղուց է ձեռքերը լվացել նիկոլիստական ռեժիմը։

Լավրովը ՌԴ-ի շահն է առաջ մղում, Միշելը՝ ԵՄ-ի, Մակրոնը՝ Ֆրանսիայի, Բլինքենը՝ ԱՄՆ-ի։

Իսկ Փաշինյանն սպասարկում է այլևս պանթուրքիզմի, իսկ ավելի կոնկրետ՝ Թուրքիայի շահերը։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից