Արցախի իշխանությունը կրկին անգամ ընկել է Ադրբեջանի լարած թակարդը՝ հավատալով կեղծ խոստումներին և այլ հավաստիացումներին․ փորձագետ
Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային հանրությանը մոլորեցնել։
Ադրբեջանը փորձ է կատարում միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախի և Ադրբեջանի իշխանությունները սկսել են կարևոր առանցքային հարցերի շուրջ խոսել ու այլևս կարիք չկա ոչ մի միջնորդի՝ լինի դա ռուս խաղաղապահի, թե Մինսկի խմբի, կամ այլ որևէ ձևաչափի։
Ադրբեջանը, շատ լավ իմանալով, որ Արցախը չունի ոչ մի տեսակի դիվանագիտական խողովակ, որպեսզի միջազգային գործընկերներին տեղեկացնի իրական հանդիպման թեմայի և ծավալված քննարկումների մասին, հայտարարում է բոլորովին այլ, թեմայի հետ առնչություն չունեցող նարատիվի մասին։
Վտանգավոր է Ադրբեջանի քայլն այնքանով, որ կարող է ազդել միջազգային կազմակերպությունների տրամադրությունների վրա և որոշակի դիվիդենտներ շահել իր օգտին։
Կարծում եմ, որ Արցախի իշխանությունը կրկին անգամ ընկել է Ադրբեջանի լարած թակարդը՝ հավատալով կեղծ խոստումներին և այլ հավաստիացումներին։ Այսուհետ, ցանկացած հանդիպման գնալիս պետք է հաշվի առնել այս ռիսկերը ։
Ադրբեջանը միշտ այսպես նենգափոխել է իրականությունը և ամեն ինչ գլխիվայր ներկայացրել։
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

