ՌԴ խաղաղապահները 2 օրում մարդասիրական բեռով 4 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

ՌԴ խաղաղապահները փետրվարի 13-ին և 14-ին մարդասիրական բեռով 4 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ մեկ ավտոշարասյունը Լեռնային Ղարաբաղ է մեկնել այսօր, 3-ը` երեկ։

«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում: