Այրվածքներ ստացած 3 զինծառայողներից մեկը տեղափոխվի պալատ

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների մոտ դրական դինամիկա կա։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դրական դինամիկա է առկա ծանր վիճակով երկու զինծառայողների մոտ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են։ Կայուն միջին ծանր վիճակով զինծառայողի մոտ, որը պառկած է այրվածքային բաժանմունքի պալատում, նույնպես դրական դինամիկա է առկա։

«Հնարավոր է՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներից մեկը տեղափոխվի պալատ»,- հավելել է Խաչատրյանը։