Կառավարության նիստը մեկնարկեց լռության րոպեով․ ՈՒՂԻՂ

«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանում, հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող»,- այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

Փաշինյանի խոսքով՝ գիշերվանից աշխատում են դեպքի հետ կապված, մասնավորապես Պաշտպանության նախարարի հետ: