Կիևը չի ներկայացրել ապացույցներ, որ Մոսկվան Ուկրաինայում կիրառել է իրանական ԱԹՍ-ներ․ Իրանի պաշտպանության նախարար
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Կիևը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ Մոսկվան Ուկրաինայում կիրառել է իրանական ԱԹՍ-ներ:
Անդրադառնալով իրանցի և ուկրաինացի փորձագետների հանդիպմանը՝ ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարն ասել է. «Ուկրաինական կողմը չի ներկայացրել ապացուցյներ այն մասին, որ Մոսկվան Ուկրաինայում կիրառել է իրանական ԱԹՍ-ներ»: Այս մասին գրում է ParsToday-ը:
Բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին նշել է, որ Ուկրաինայի պատերազմում Մոսկվայի կողմից իրանական ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են և հավելել. «Իրանը և Ռուսաստանը վաղուց են համագործակցում ռազմական ոլորտում, սակայն չեն համագործակցել ուկրաինական պատերազմում իրանական ԱԹՍ-ների կիրառման հարցում: Այդ կապակցությամբ հայտարարություններն անհիմն են»:
Վերջին շրջանում արևմտյան երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ը, կեղծ մեղադրանքներով փորձում են Իրանին ներքաշել ուկրաինական պատերազմի մեջ և այդ ճակատից շարունակել առավելագույն ճնշում գործադրել Թեհրանի վրա:

