Մեծ յոթնյակի երկրները կշարունակեն ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են շարունակել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, ասվում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ։

«Մենք կշարունակենք համակարգել մեր ջանքերը ռազմական և պաշտպանական տեխնիկայի ոլորտում Ուկրաինայի հրատապ կարիքները բավարարելու համար՝ մեծ ուշադրություն դարձնելով Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի և ակտիվների տրամադրմանը»,- ասել են փաստաթղթի հեղինակները։

Բացի դրանից, G7 երկրները պայմանավորվել են մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։