Արցախը պահանջում է ՀՀ իշխանությունից՝ չստորագրե՛լ Արցախը Ադրբեջանին բռնակցող որևէ փաստաթուղթ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

Երեկ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ  բազմահազարանոց հանրահավաք, որտեղ արցախցին ասաց իր խոսքը՝ տվեց իր պատասխանը և՛ ցինիկ Ալիևին, որը հայտարարել է, թե Արցախի խնդիրը փակված է, և՛ աշխարհի գերտերություններին, և՛ ՀՀ ներկայիս իշխանությանը՝ ասելով, որ Արցախը մերժում ու դեն են նետում օտար շահեր սպասարկող այն բոլոր փաթեթները, որոնցում կարձանագրվի, թե Արցախը Ադրբեջանի մաս է:

Արցախցին վճռականորեն հայտարարեց, որ չի պատրաստվում զիջել իր հայրենիքը,  տե՛ր է իր արմատներին, իր հայկական ինքնությանը, իր Սուրբ Եկեղեցուն, իր  հազարամյա հայկական պատմությանը, ու երբե՛ք թույլ չի տա, որ օտար շահերի սպասարկուները «հանուն ոչնչի» համարեն  մեր հազարավոր տղերքի թափված արյունը: Արցախցին ասաց` տեր է իր նահատակների կյանքի գնով ազատագրած  հայրենիքին` հայկական Արցախին։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։